ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ալեքսանդրա Գրիգորյանի ֆանտաստիկ հաղթանակը

Ալեքսանդրա Գրիգորյանի ֆանտաստիկ հաղթանակը
14.02.2024 | 09:38

Միանգամից սկսենք երկրորդ վարժությունից, քանի որ այն որոշեց ամեն ինչ։

Առաջին մոտեցման 105 կիլոգրամը ոչինչ չէր ասում բացի նրանից, որ մեր աղջնակը մնում է մեդալների համար պայքարողների մեջ։

111 կիլոգրամը միանշանակ ոսկե մեդալ էր վարժությունում, սակայն եթե նույնն էր անում և իտալուհին, վերջինս էր դառնում երկամարտի ոսկե մեդալակիր, իսկ հանուն դրա կարելի էր համակերպվել վարժության փոքր արծաթի հետ։

Իտալուհին, ով մեր աղջնակի պես 19 տարեկան է, արեց առավելագույնը։ Ալեքսանդրային այլևս ոչինչ էր մնում բացի 115 կիլոգրամ պատվիրելուց ու գլխավերևում պահելուց, ինչն արեց ամենայն վստահությամբ։ Աշխարհի երիտասարդների չեմպիոնը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի մեծահասակների ոսկին 55 կգ քաշային կարգում։

Բրա՜վո, Ալեքսանդրա, բրա՜վո, հայ ոսկե աղջիկ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 50727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ